Quality certification system in Agrotourism

The publication has been produced with the assistance of the European Unin.

The content of this web page is the sole responsibility of the Suruceni Village Mayoralty, Ialoveni District, Republic of Moldova and in no way reflect the views of the European Union.

News

16.12.2015

CerTour-Ը` ԶԲՈՍԱՐԴՅՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Նոյեմբերի 27-ին CerTour ` Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ ծրագրի շրջանակներում անցկացվելու է ծրագրի եզրափակիչ կոնֆերանս:

Միջոցառման մասին
Կայանալիք միջոցառմանը կմասնակցեն պատվիրակություններ ծրագրի բոլոր գործընկեր կազմակերպություններից:
"Էկոտուրիզմի ասոցիացիա" հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ծրագրի գործընկերը Հայաստանում: Ծրագրի մյուս մասնակիցներն են` Քսանտի քաղաքի քաղաքապետարան, առաջատար գործընկեր / Հունաստան/, Սևծովյան տնտեսական կենտրոն /Բուլղարիա /, Սոցիալական հետազոտությունների և քաղաքական վերլուծությունների միջազգային կենտրոն /Վրաստան/, Սուրուցենիի քաղաքապետարան /Մոլդովա/ և "Զապորոժիեյի տարածաշրջանի գործարարության աջակցության տարածաշրջանային հիմնադրամ " ՊԿ /Ուկրաինա/:
Միջոցարմանը ներկա կլինի և ողջույնի խոսքով հանդես կգա պարոն Մեխակ Ապրեսյանը` Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ :
Միջոցառմանը մասնակցելու են նաև տուրիզմի, մասնավորապես ագրոտուրիզմի/ գյուղական տուրիզմի շահագրգիրռ կողմերը ` ասոցիացիաներ, տուրիստական գործակալներ և ուղեկցորդները, հյուրատների ներկացուցիչներ և այլ: Այդպիսով միջոցառումը կհանդիսանա ագրոտուրիզմի/գյուղական տուրիզմի յուրօրինակ հարդակ, որտեղ կքննարկվեն ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ::




Ծրագրի մասին
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից «ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆ 2007-2013» Համատեղ Գործողությունների Ծրագրի շրջանակներում:
CerTour ծրագրի ընդհանուր նպատակն է որակի միասնական յուրահատուկ չափորոշիչների և հավաստագրման գործընթացի ներդրմամբ խթանել ագրոտուրիզմը գործընկերների տարածաշրջաններում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը:
Ծրագրի իրականացման ընթացքում իրագործվել են մի շարք միջոցառումներ`ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, ագրոտուրիզմի միասնական չափորոշիչների ձևավորում և դրանց համապատասխանեցումը տեղական յուրահատուկ պայմաններին, Տեղական պիլոտային հավաստագրում, միասնական առաջխաղացման ծրագիր, գործողությունների տեսանելիություն, ծրագրի կառավարում և համակարգում
CerTour Միասնական Չափորոշիչների Շրջանակը համալիր պահանջների փաթեթ է , որը՝ կախված ձեռնարկության տեսակից, ընդգրկում են հետևյալ չափորոշիչները համապատասխան մանրամասն ենթաչափորոշիչներով` տարածաշրջան, ձեռնարկության ենթակառուցվածք, անձնակազմ, որակավորման համակարգեր, կազմակերպում, սպասարկում, լրացուցիչ ծառայություններ, բնապահպանություն, արժեք:
Ծրագրի համաձայն գործընկերները ստեղծել են ցանց՝ CerTour հավաստագրման համակարգը՝ հետնախագծյան շրջանում կայուն հիմքերով կառավարման համար: Ցանցը կլինի հաստատություն, որը կշահագործի CerTour ծրագրի արդյունքները և կտարածի ու կընդլայնի ագրոտուրիզմում որակի չափորոշիչների իրականացումը

Ծրագրի մասին առավել տեղեկություն ստանալու համար խնդրում ենք այցելել ծրագրի http://www.certour.eu/ կայքը:
Հետագա տեղեկությունների համար խնդրում ենք կապվել ծրագրի գործընկերոջը Հայաստանում` "Էկոտուրիզմի ասոցիացիա" հասարակական կազմակերպություն
Հեռ` (374-10) 278728; (374-91)224346
e-mail: zhanna@netsys.am

Համապատասխան հղումներ

http://armenpress.am/eng/news/827479
http://armenpress.am/arm/news/827479/



All rights reserved by Cer Tour © 2014 Developed by: WebConsulting Agency